19.04.2013|
00:28
Սպիտակ տան վարչակազմի և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի առաջատար նավթային ընկերությունների պատվերներով գլոբալ նավթային և էներգետիկ բիզնեսն սպասարկող նավթային խորհրդատվական ընկերությունները (կոնսալտինգները) իրենց պատկերացումներն են շարադրել նավթի արդյունահանման, առաքման և վաճառքի ոլորտում հնարավոր վտանգների մասին։ Այդ աշխատանքներին մասնակցել են Ռայսի համալսարանին առընթեր Ջորջ Բեքերի անվան ինստիտուտը (Հյուսթոն), Քեմբրիջի էներգետիկ ակադեմիան (Բոստոն), նավթային ֆինանսական ընկերությունը (Վաշինգտոն), Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը (Վաշինգտոն), վտանգի խմբերի վերահսկողության կազմակերպությունը (Լոնդոն), ինչպես նաև մի քանի այլ հետազոտական կենտրոններ ու առանձին հետազոտողներ։